▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանցիների 68%-ը վախենում է աշխատանքը կորցնել կամ չգտնել աշխատանք

World Value Survey-ի տվյալների բազայի ուսումասիրությունը ցույց տվեց, որ հայաստանցիների 68%-ը վախենում է աշխատանքը կորցնել կամ չգտնել աշխատանք: Ընդ որում գերմանացիների միայն 13%-ն է վախենում գործազրկությունից, ռուսաստանցիների 25%-ը:

Հայաստանցիների նմանատիպ մտահոգվածությունը առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ շատերի համար աշխատանքի կորուստը ոչ թե բարեկեցության մակարդակի նվազում է, այլ լինել-չլինելու խնդիր: Պետք է նշել, որ աշխատանքի կորստի վախը կամ մտահոգությունը հատուկ է նաև զարգացած տնտեսություն ունեցող երկրների բնակիչներին՝ օրինակ իսպանացիների 39%-ը նույնպես շատ մտահոգված է աշխատանքի կորուստի կամ աշխատանք չգտնելու հնարավորությունից:

Վահե Գալստյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին