▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բռնցքամարտիկները՝ Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Վլադիկավկազում ավարտվել է  բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը։ Երևան վերադառնալուց առաջ հայ բռնցքամարտիկներն այցելել են Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 5 մեդալով:

 

 

 

 

 

 

 

 

Երեկ  ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ Անի Հովսեփյանը։ Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

 

Տեսանյութը՝ Վլադիկավկազի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին