Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վարժանքների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու փոխվստահության ամրապնդմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը։ Ամեն դեպքում, դա չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին այն մասին, թե Կրեմլի անհանգստացա՞ծ է արդյոք հայ-ամերիկյան առաջիկա զորավարծությունների ֆոնին Ադրբեջանի կողմից պետության սահմանին զորք մտցնելու մասին Հայաստանի հայտարարություններից։
Նա նաև նշել է, որ «Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, շարունակում է բծախնդիր և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»։
Դիտեք նաև՝