Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։
Այդ մասին Sputnik Armenia-ի հարցմանն ի պատասխան` հայտնել են հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել էր, որ անկլավների հարցով պետք է զբաղվի հանձնաժողովը։