▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատա, այսօր Հայաստանում կա սերունդ, որ ոչ ոքի թույլ չի տա խժռել մեր հայրենիքը

«Ժողովուրդը սիրում է քեզ, Մոնթե,  դու լավ գիտես: Շնորհակալություն քեզ, որ եղել ես ու կաս… Դու ցույց տվեցիր, որ հնարավոր է կյանքում հաղթանակ ունենալ նյութական արժեքի նկատմամբ և դրանով հանդերձ ոչ թե չլինել աղքատ, այլ լինել աշխարհի ամենահարուստ մարդը: Դու ցույց տվեցիր, որ իսկական հարստությունը ոգու հարստության մեջ է, ժողովրդի սիրո մեջ է, հայրենիքի, հայրենի հողի, բնության, ջրի, անտառի, երեխայի,  գյուղացու, բանվորի սիրո մեջ է… Այսoր ուրախ երեկո է, այս երեկոն քո երեկոն է, քո ուզած Հայաստանի երեկոն է: Բայց սրանով հանդերձ դու գիտես, որ այսօրվա մեր իրականությունը այս դահլիճում՝ այս ժամերին տիրող իրականությունը չէ: Դու անհանգիստ ես, այդ պատճառով ասել ես, որ վերադառնում ես: Եվ ճիշտ ես անում, որովհետև տեսնում ես, որ այն Հայաստանը, որի համար քսան տարի առաջ երդվեցիք դու և քո նահատակ ու կենդանի ընկերները, այսօր այն չէ, մենք այդ նույն Հայաստանում չենք բնակվում… դու տեսնում ես, որ մեր ժողովրդի մի հատվածի մոտ հուսախաբություն է, արտագաղթը երբեք այսքան մեծ չափերի չի եղել: Եվ դրա համար ասում ես, որ դու վերադառնում ես: Ճիշտ ես անում, իսկ միգուցե մի փոքր հապաղել ես, ուշացել ես: Բայց երբեք ուշ չի լինում: Մոնթե, արի բոլորիս հույս տուր: Քո անկտորում հավատը փոխացիր մեզ:  Մեզ ո՛ւժ տուր, ապացուցի՛ր մեր ժողովրդին, որ այսօրվա տիրող տխեղծ իրավիճակը մեր ժողովրդին վայել վիճակ չէ, օգնի՛ր, որ վերադարձնենք մեր մարդկային և ազգային արժանապատվությունը… Վերադարձի՛ր, Մոնթե՛… Դու արժանի ես այս գնահատականին: Մոնթե՛, հավատա, որ այսօր Հայաստանում կա սերունդ, որ քո երդման անթերի կերտողն է: Եվ այդ սերունդը որոշել է ոչ ոքի թույլ չտալ խժռել մեր հայրենիքը: Ո՛չ ոքի: Ով էլ որ լինի նա: Արտաքին թշնամի, թե ներքին թշնամի»:

Հատված՝ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, Մոնթեի մարտական ընկեր, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի՝ Մոնթեի 56-ամյակին նվիրված միջոցառման ելոյւթից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին