▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանը բացահայտում է իր գեղեցկության գաղտնիքները

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ: Խոսելով իր գեղեցկության բանաձևից` երգչուհին ասել է.

«Նախ շնորհակալ եմ ինձ այս շարքում ընդգրկելու համար: Պետք է նկատեմ, որ կնոջ համար ամենաշքեղ գեղեցկությունը երիտասարդությունն է: Ինչ էլ մենք անենք, որքան էլ մեզ հետեւենք, որքան էլ թանկարժեք քսուքներ օգտագործենք, միեւնույն է, ամենաշքեղ եւ նախանձալի գեղեցկությունը հենց երիտասարդությունն է: Միաժամանակ, պետք է չմոռանալ, որ ամեն տարիք ունի իր յուրատեսակ գեղեցկությունը, ուստի այն կանայք, ովքեր շատ ցավագին են տանում կյանքի նորմալ ընթացքին համաձայն մեծանալը, պետք է հասկանան, որ դա չի նշանակում, որ կինը գնալով կորցնում է իր հմայքը: Յուրաքանչյուր տարիք իր գեղեցկությունն ունի, իր հմայքը, իր խնամքի տարբերակները: Պետք է բնությունից մեզ տրվածը ընկալենք հնարավորինս հեշտ եւ հանգիստ, այդ ժամանակ տարիքային էտապներն էլ ցավոտ չեն լինի»,- նկատել է երգչուհին:

Չնայած, որ Հասմիկի համար կնոջ ամենամեծ գեղեցկությունը երիտասարդությունն է, այնուամենայնիվ, ըստ նրա` հարկավոր է մշտապես զբաղվել սեփական խնամքով. «Յուրաքանչյուր կին պարտավոր է խնամել թե իր մաշկը, թե իր առողջությունը, իսկ մաշկի առողջությունը մեծամասամբ կախված է սննդից: Մաշկի արտաքին տեսքը շատ սերտ կապ ունի սննդի տեսակից՝ վիտամիններ, բանջարեղեններ եւ այլն, կցանկանայի, որ անկախ սեռից մարդիկ հրաժարվեն «Fast food»՝ «Արագ սնունդ» ասվածից, հնարավորինս շատ հեղուկ, հատկապես ջուր խմեն, քանի որ մաշկի համար ամենակարևորը խոնավությունն է, ինչն էլ նպաստում է, որ մաշկը շուտ չծերանա և չկնճռոտի»,- ասել է երգչուհին:

Հասմիկ Կարապետյանը  հավելել է նաև.

«Կինը պետք է չծխի, որպեսզի մաշկը ավելի գեղեցիկ լինի, իհարկե, խոսքս ստաբիլ ծխելու մասին է»:

Իսկ հատկապես ամռան ամենգայթակղիչ երևույթի՝ արևայրուքի, վերաբերյալ երգչուհին նշել է.

«Գրեթե բոլոր կանայք, ես էլ այդ թվում, շատ ենք սիրում ամռան ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ արևայրուք, բայց պետք է նկատել, թե որ ժամերին պետք է արևային վաննաներ ընդունել, սխալ ժամերին արևի ճառագայթներ ընդունելը շատ սխալ կարող են անդրադառնալ, ընդհուպ մինչև առաջացնելով մաշկի քաղցկեղ: Արևը անվնաս է 16:00-ից հետո, բայց պարտադիր է օգտվել նաև արևայրուքի դեմ քսուկներից: Շեշտեմ, որ մեր կանայք չպետք է մտածեն, որ միայն ծով գնալիս պետք է այդ քսուկները օգտագործեն, մեզ մոտ արևը շատ կիզիչ է: Նաև նկատեմ, որ ես շատ դեմ եմ արհեստական արևայրուքին՝ սոլյարիին, սա կրկնակի է վնասում առողջությանը. վստահ եմ` այն իր շատ բացասական հետևանքներն է թողնելու»:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին