▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասանովը կարգադրել է «պատրաստ լինել՝ կանխելու սադրանքները»

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեղի է ունեցել խորհրդակցություն Ադրբեջանի ՊՆ-ում, որի ժամանակ Հասանովը կարգադրել է «պատրաստ լինել կանխելու սադրանքները»:
«Հասանովը կարգադրել է, որպեսզի ադրբեջանական ստորաբաժանումները շարունակեն անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի զինված ուժերի և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից ադրբեջանական դիրքերի ինտենսիվ գնդակոծումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում ապօրինի ռազմական փոխադրումների և ամրաշինական կառույցների տեղադրման փորձերը»:
Մինչ հակառակորդն իր գործողություններով ահազանգում է մեր պետության դեմ նոր ագրեսիաների գնալու իր քայլերի մասին, ՀՀ ղեկավարը ցանկանում է հանրությանը «համոզել», որ եթե Բագրատունյաց թագավորությունը խորհրդանշող առյուծին ու Մասիս սարը գերբից հանենք, «Խաղաղության դարաշրջան» կբացվի: Նա ընդամենը ստեղծում է հակապետական վտանգավոր դիսկուրսներ, իսկ մեր երկրի դեմ հասունանում են նոր սպառնալիքներ այդ ընթացքում...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին