Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան «ԱՊԱ» գործակալությանը հայտնել է, որ Քարվաճառում սպանված դիվերսանտի՝ Հասան Հասանովի դին հողին է հանձնվել Լեռնային Ղարաբաղում:
Հուսեյնովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի գրասենյակը տեղեկացվել է անձի հուղարկավորման մասին, որին ադրբեջանական ընտանիքը ճանաչել է որպես իր հարազատ: Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչը մասնակցել է հուղարկավորմանը որպես դիտորդ և վկայել է սպանվածի դիակի հանդեպ ցուցաբերված հարգանքի մասին: