▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակվել են ուղևորի վրա, երբ վերջինս պահանջել է, որ վարորդը չծխի

Այսօր 37 համարի երթուղայինի վարորդը ծխում էր, երբ ես շատ քաղաքավարի խնդրեցի հանգցնել ծխախոտը, նա կտրուկ ասեց՝ ոչ: Հետո իմ այն պնդմանը, թե դրա համար տուգանք է հասնում, նա և մի ուրիշ կին, որ ներկայացավ որպես վարորդի քույր, բառիս բուն իմաստով հարձակվեցին ինձ վրա: Կինը փորձեց կամերաս կոտրել, հետո սկսեց խփել ինձ: Վարորդն էլ փորձում էր ստիպել ինձ, որ իջնեի մեքենայից: Վերջում էլ սպառնացին, թե կիմանան որտեղ եմ ապրում ու ես իմ հալը կտենամ...

Աղբյուրը՝ Seize Ani յութուբյան էջ

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.

 Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ:Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին