▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարբած և մերկ անծանոթուհին Քիմ Քարդաշյանի վրա հարձակվելու փորձ է արել

Այս օրերին ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գտնվում է Ֆրանիսայի Կանն քաղաքում, որտեղ մեկնել է մասնակցելու Daily Mail պարբերականի կողմից կազմակերպված հատուկ միջոցառմանը:

Պարզվում է սակայն, որ այնտեղ ամեն ինչ այնպես չի ընթացել, ինչպես որ նախատեսված է եղել: Բանն այն է, որ կեսգիշերին ինչ-որ անծանոթուհի փորձ է կատարել ներխուժել հյուրանոցներից մեկի այն համար, որը որ վարձակալված է եղել Քարդաշյանի կողմից:

«Արթնացել եմ առավոտյան ժամը 4-ից և այդ ամենը հարբած, մերկ մի կնոջ պատճառով, որը փորձում էր իր American Express քարտով բացել իմ սենյակի դուռը։ Ես անգամ նկարահանել եմ, բայց չեմ հրապարակի, որպեսզի ոչ մեկին չվիրավորեմ»,- դեպքի մասին տեղեկացրել է Քիմն իր Twitter-ի միջոցով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին