ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ և այսօր երեկոյան որոշեցի մի քանի ժամ Հ1 դիտել: Վստահաբար կարող եմ ասել, որ հանրային հեռուստաընկերություն նայող, չձևավորված աշխարհայացքով միջին վիճակագրական յուրաքաչյուր մարդ, մեկ ամիս հետո կդառնա անհայրենիք, անսկզբունք, դավաճանության և աբիժնիկության հակումներով նիկոլանման էակ:
Նրանց տեղեկատվական-քարոզչական տեքստերը ոչ մի բանով չեն տարբերվում հոգեորսությամբ զբաղվող քայքայիչ աղանդներից: Անգամ ոչնչով չեն տարբերվում նաև կրոնական ֆանատիկներ պատրաստող ծայրահեղ իսլամիստներից:
Հանրայինը պետական բյուջեից սնվելով` աղավաղում է պետության արժեքային համակարգը, միմյանց հետ ենթագիտակցաբար թշնամացնում է մարդկանց խմբերը, անհարգալից վերաբերմունք է ձևավորում կապիտուլյանտի ընդդիմախոսների նկատմամբ, աղավաղում է հայոց լեզուն, Արցախի խնդիրներին նայում է հարևանի աչքերով, կիրառում է ադրբեջանական անվանումները, թաքնված հակառուսականություն է մատուցում, հեգնում է Արցախի նախագահի փոփոխությունը և այլն, և այլն:
Սրանք ընդամենը մի քանի ժամերի դիտարկումներ են: