Հանրապետության հրապարակը մարդաշատ է․ Ի՞նչ է կատարվում․ Տեսանյութերն ու ինֆորմացիան այս հղումով թարմացվում են
Թարմացված․ Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով` Ավետիք Չալաբյանը հայտարարեց. «Այսօր Արցախի պաշտպանության բանակի լուծարումով մենք կորցրեցինք Արցախը` որպես հայկական պետություն: Սկսած 44-օրյա պատերազմից մենք անընդհատ կորուստներ ենք կրում: Կորուստը հաջորդում է կորուստին և սրա վերջը չի երևում: Եթե մենք մի պահ փորձենք սառը գլխով վերլուծել, թե ինչի ենք մենք եկել հասել էս օրվան, ապա կհասկանանք, որ իրար վրա վերադրվել են 2 իրողություն, որոնք աշխատում են մեր դեմ: Մեկը աշխարհաքաղաքական իրողությունն է. տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահից սկսած, ինչ Ռուսաստանը ներքաշվել է ուկրաինական պատերազմի մեջ: Նա սկսել է տարածաշրջանում նահանջ ապրել: Էն, ինչը տեղի ունեցավ Արցախում երեկ, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետև նա հանդիսանում էր արցախի հայերի անվտանգության երաշխավորներից մեկը: Նա պատրվակներ բերեց, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եթե Հայաստանը ճանաչել էր, ապա ինքը կարար չճանաչեր: Եվ երկրորդ իրողությունը այն իշխանությունն է, որ ղեկավարում է Հայաստանում, և որը եկել է` Արցախը հանձնելու համար»: |
Դիտեք նաև՝
Մեծ թվով ցուցարարներ ու ոստիկանական ուժեր են կուտակվել Երևանի Հանրապետության հրապարակում: Մարդիկ ոստիկաններից պահանջում են` թույլ տալ` մտնել Կառավարության շենք: