«Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը․
Բոլոր հետաքրքրվողների` 14000-ից ավել նամակ գրած քաղաքացիների, մի քանի տասնյակ հարցում ուղարկած լրատվամիջոցների, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, և մեր բոլոր հայրենակիցների համար հայտնում ենք, որ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրի մասին տրվել է շատ կոնկրետ և սպառիչ տեղեկատվություն։ Հայտնի է, որ դրված նպատակի, այն է` Նիկոլական իշխանության տապալում և անխուսափելի պատիժ իշխանություն կոչվածների ու նրանց հետ ստվերային հանցավոր գործակցության մեջ գտնվողների համար, իրականացման ուղղությամբ տարվում է հսկայածավալ աշխատանք հիմնականում Հայաստանի սահմաններից դուրս, սակայն հիմնական գործողությունը ժողովրդական ալիքի ձևով տեղի է ունենալու Հայաստանում։ Այդ իսկ պատճառով պարբերաբար անհրաժեշտ է լինելու Վարդան Ղուկասյանի և իր գործընկերների ներկայությունը երկրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով, ներքին թշնամի հանդիսացող, իրավապահ համակարգի քողի տակ գործող պետական տեռորիստների հարձակումներից խուսափելու համար այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվելու։ Հանրահավաքի օրը կհայտարարվի միայն մեկ անգամ, նախապես 20 ժամ առաջ։ Ուժային կառույցներում և պետական համակարգի այլ օղակներում մեր բազմահազար հավատարիմ ընկերների աջակցության շնորհիվ այսօր ՀՀ քննչական կոմիտե ահաբեկչական կազմակերպությունը, այլևս չտիրապետելով իրավիճակին, չի կարողանում կատվածահար անել մեր գործողությունները ապօրինի ձերբակալությամբ և կալանքով։ Թրքասեր թշնամու հետ իր իսկ լեզվով է խոսվելու։ Աստված օգնական իրական հեղափոխության պատրաստ մեր ժողովրդին, Աստված պահապան Հայաստանին և Արցախին։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝