yerkir.am-ը գրում է, որ Կիրովի անվան մանկական զբոսայգու համասեռամոլ մարմնավաճառները սպառնալիքներից անցել են խորհուրդներ տալուն:
Կայքի թղթակցի հետ զրույցում «Մենք» երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշել է, որ վերջերս նրանցից մեկն ասել է, թե` «ընգերական խորհուրդ ենք տալիս` մի կողմ քաշվեք էս ամենից»:
Աղաջանյանի հավաստմամբ` իրենց` մարմնավաճառներին «հանգիստ թողնելու» պահանջով այնպիսի դեմքեր են զանգում, որ զարմանալ կարելի է: Ըստ նրա` այժմ մարմնավաճառները կարծես էլ չեն կանգնում զբոսայգում` ցրտի պատճառով: Փոխարենը, Աղաջանյանի տեղեկացմամբ, նրանք սկսել են սոցիալական կայքերում ակտիվանալ: