▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Հակոբյանի ֆիլմը առաջացրել է մասնագետների վրդովմունքը. «ՉԻ»

«Այսօր տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը, որը նախագահելու է Սերժ Սարգսյանը: «ՉԻ» տեղեկություններով, ի թիվս այլ միջոցառումների, կորոշվի նաև Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի ստեղծած ֆիլմի ճակատագիրը: Նշենք, որ փետրվարի 10-ին առաջին անգամ մեծ էկրան կբարձրանա Ճոյտի հեղինակած «Հիշողություն» ֆիլմը, որը ըստ էության վերջինիս հիշողությունների էկրանավորումն է: «ՉԻ» տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանությունը հայուհու և թուրք երիտասարդի սիրավեպի սենտիմենտալ մոտիվներով ներկայացված եղեռնի թեման է, որը ներկայացված է ոչ այնքան պրոֆեսիոնալ, երբեմն նաև պատմական փաստերի աղավաղումներով, գեղարվեստական ոչ գրագետ լուծումներով, առաջացրել է օրերս փակ դիտումին հրավիրված կինոոլորտի, պատմության, ինչպես նաև միջազգային իրավունքի մասնագետների վրդովմունքը:

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններս էլ նախաձեռնել են այսօր հանձնաժողովում բարձրացնել ֆիլմի հեռանկարի, իսկ ավելի ճիշտ՝ նրա ցուցադրությունը առժամանակ հետաձգելու և գոնե որոշ մտքեր ու դրվագներ խմբագրելու միջոցով հղկելու հարցը: Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ հնչել են ավելի համարձակ առաջարկներ, որ արգելափակվի ֆիլմի ցուցադրումը և թույլ չտրվի այն տեղադրել նույնիսկ համացանցում, քանի որ դրանում տեղ գտած ոչ օբյեկտիվ և ոչ գրագետ մոտեցումները կարող են ջուր լցնել թշնամու ջրաղացին: Ի դեպ, Ճոյտը հպարտորեն ներկայացնում է, որ հենց ինքն է ֆիլմի սցենարի հեղինակը, և ֆիլմի ռեժիսորը հենց իր պատկերացումներն է արտացոլել առանց մասնագետների միջամտության՝ լինեն կինոգետներ, պատմաբաններ, թե ցեղասպանագետներ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին