▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի նպատակը մեկն է.«Ժողովուրդ»

ԼՂՀ պաշտպանության նախարարության երեկվա տարածած հաղորդագրությունը, որը պատմում էր նախորդ գիշեր առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ակամա հիշեցնում է 1993-ին կամ 1994-ի առաջին կեսին դիրքերից եկող հաղորդագրությունները: Երեկվա հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ գիշեր ադրբեջանական կողմի առաջին գծի տարբեր հատվածներում հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է «...60 եւ 80 մմ ականանետերից, «Իստիգլալ», «ՀԱՆ-17», «ԴՇԿ», «ՌՊԿ» եւ այլ զինատեսակներից... Հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաեւ «ԶԿ-23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր եւ «ԶԿ -23-2» զինատեսակը»: 1993-ի եւ 94-ի հաղորդագրությունները վերը բերվածից, թերեւս, մեկ բանով էին տարբերվում՝ այն ժամանակ տեքստերն ավարտվում էին այս կամ այն բնակավայրը, կամ նպաստավոր դիրքը հայկական զինուժի վերահսկողության տակ վերցնելու մասին արձանագրմամբ: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն առանց հայտարարելու վերսկսել է մարտական գործողությունները, բայց գիշերային դիվերսիոն գործողությունների տեսքով, որոնց արդյունքում, դժբախտաբար, նաեւ հայ զինվորներ են զոհվում: Հակառակորդի նպատակը, թերեւս, մեկն է՝ այնքան սադրել, մինչեւ հայկական կողմի զայրույթը տեղի տա, եւ առաջ շարժվի, որից հետո մարտական գործողությունները կվերսկսվեն պաշտոնապես, բայց մեղավորությունը կդրվի հայկական կողմի վրա: Ի պատիվ հայկական կողմի զինվորների՝ նյարդերը տեղի չեն տալիս եւ առանց առաջ շարժվելու՝ մերոնք իրենց խնդիրը լուծում են: Աստված տա, որ հաղորդագրություններն էլ միշտ ավարտվեն «հայկական կողմը կորուստներ չի ունեցել» ձեւակերպմամբ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին