▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք». Արշակ Կարապետյան

 

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 3-րդ բանակային զորամիավորման ղեկավար կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին:

Նախարարը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը:

«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք: Դա ձեր խնդիրն է: Դրա համար կորպուսի հրամանատարը, զորամասերի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով: Միևնույն ժամանակ մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասել է նախարարը:

Մանրամասները տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին