▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ խմբակցությունը` հերթական պառակտման եզրին. «Ժամանակ»

«ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը, որն առանց այն էլ միատարր չէ, կանգնած է հերթական պառակտման եզրին: Այս անգամ խմբակցության ներսում տարածայնությունների պատճառ է դարձել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խորհրդարանի կողմից հայտարարությունն ընդունելու նախագիծը: Այդ տարաձայնությունների հրապարակային դրսեւորումը տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջանում, որը պետք է հրավիրվի մինչեւ ապրիլի 24-ը հայտարարությունը քվեարկությամբ ընդունելու համար:

ՀԱԿ-ը դեմ է նման հայտարարություն ընդունելու գաղափարին եւ պատրաստվում է բոյկոտել այդ քվեարկությունը: ՀԱԿ խմբակցության նախագահն իրենց դիրքորոշումը բացատրում էր հայտարարության մեջ Համահայկական հռչակագրին արված հղումով, իսկ վերջինում էլ կան դրույթներ հայ ժողովրդի՝ Թուրքիայից ունեցած հողային պահանջների մասին:

ՀԱԿ խմբակցության անդամ երկու պատգամավորներ՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մտադիր են ոչ միայն մասնակցել արտահերթ նստաշրջանին, այլեւ կողմ քվեարկել այդ հայտարարության ընդունմանը: Ամենայն հավանականությամբ, նրանք տեղյակ են պահել ՀԱԿ խմբակցության ղեկավարին իրենց դիրքորոշման մասին, ինչի պատճառով էլ Զուրաբյանը ստիպված է եղել հայտարարություն տարածել միայն ՀԱԿ խմբակցության անունից»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին