▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ն իր ծառայությունն է առաջարկում Հովիկ Աբրահամյանին . «Ժամանակ»

«ՀԱԿ կուսակցության վիճակն այն աստիճան օրհասական է, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ստիպված նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Զուրաբյանն իր կողմից տարածված նամակում նկարագրում է «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ վարչապետին 5 հարց ուղղում՝ հույս ունենալով, որ Աբրահամյանն իրեն աուդիենցիա կնշանակի, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, որովհետեւ գաղտնիք չէ, որ ճգնաժամի մեջ է ոչ միայն «Նաիրիտը» եւ նրա պարապուրդի մատնված կոլեկտիվը, այլ նաեւ ՀԱԿ-ն իր բոլոր տարածքային կառույցներով:

Սա այն նույն Լեւոն Զուրաբյանն է, ով դեռեւս մի քանի ամիս առաջ մերժում էր իշխանությունների հետ որեւէ շփում՝ հայտարարելով, որ հանցավոր իշխանություններին պետք է հեռացնել եւ ոչ թե նրանց ինչ-որ հարցեր ուղղել կամ նրանց հետ բանակցել:

Զուրաբյանը գիտի, որ «Նաիրիտի» հարցը կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ, որ «Նաիրիտի» հետ կապված որոշ գործարքներ կնքվել են նրա անմիջական մասնակցությամբ կամ թողտվությամբ: Զուրաբյանին թվում է, ոևր եթե ինքը բարձրաձայնում է Աբրահամյանի երբեմնի քաղաքական հակառակորդի գործունեության հետ կապվող հարցեր, ապա դրանով շահում է նրա վստահությունը:
Լեւոն Զուրաբյանը բարձրացնելով «Նաիրիտի» հարցը, ըստ էության, գործարք է առաջարկում վարչապետին, առաջարկում է իր ծառայությունը նրա քաղաքական եւ այլ կարգի հակառակորդների դեմ պայքարում:
Իսկապես ցավալի է տեսնել ՀԱԿ-ի դեգրադացիան, մի կուսակցություն, որն ընդամենը մի քանի տարի առաջ հասարակությանն առաջարկում էր համակարգային փոփոխություններ, նոր որակի իշխանություն ունենալու հնարավորություն, այսր ուզում է ծառայության մտնել Հովիկ Աբրահամյանի մոտ՝ իր առօրյա կյանքն ու կենցաղը կազմակերպելու համար»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին