Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում հաշվառված ևս 430 ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցում պետք է ստանային դեռ 2013 թվականին, սակայն այդ բնակարանների շինարարությունը մինչև օրս նույնիսկ չի մեկնարկել:
Ինչպես «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, այնպես էլ այդ 430 բնակարանների շահառուներ ճանաչված տասնյակ անօթևաններ պարբերաբար այցելում են Մուշ-2 թաղամասիհարևանությամբ գտնվող շինհրապարակ՝ տեսնելու, թե արդյոք շինարարական աշխատանքները վերսկսվե՞լ են: Սակայն այդպես էլ չի հաջողվում տեսնել աշխատանքային եռուզեռ:
Այսօր մեր հերթական այցելության ընթացքում հանդիպեցինք և զրուցեցինք մի խումբ անօթևան գյումրեցի կանանց, ովքեր նույնպես հերթական անգամ եկել էին շինհրապարակ:
Ներկայացնում ենք նրանց խոսքը՝ առանց մեկնաբանության: