Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ ժամը 19 անց 30-ի սահմաններում արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիի Գարեգին Նժդեհ հրապարակի 1 Գ շենքում:
4-րդ հարկում գտնվող թիվ 24 բնակարանի պատուհանից ընկել է մեկ ու կես տարեկան Չարլի Դերենիկի Դոդդին:Փոքրիկը սենյակում է եղել քրոջ հետ,առանց ծնողների հսկողության:Մայրը սենյակ մտել է միայն այն ժամանակ,երբ երեխան արդեն ներքեւում է եղել:Շտապ օգնության մեքենայով փոքրիկին տեղափոխել են Գյումրիի Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց:Բժիշկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն,կատարել համապատասխան հետազոտություններ,համաձայն որոնց մեկ ու կես տարեկան Չարլին մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել,տղայի մարմնին ընդամենը քերծվածքներ են:Այդուհանդերձ ծնողները որոշել են փոքրիկին բժիշկների հսկողության տակ թողնել մայրաքաղաքում,որտեղ լրացուցիչ հետազոտություն է կատարվել եւ պարզվել է,որ փոքրիկը կողերի կոտրվածք ունի:Նշենք,որ Դոդդիների ընտանիքը Կանադայի քաղաքացի է եւ մոտ մեկ ու կես ամիս է,ինչ հյուրընկալվել են Գյումրիում:
Տեսանյութը` Գյումրիի Շանթ հեռուստաընկերության