«Եթե այս անգամ էլ [իրավապահները] նորմալ չզբաղվեցին, կամ ինչ-որ տեղ դա իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար, ես խիստ կպատժեմ արդեն։ Ես կանցնեմ պատժի միջոցների, թող որևէ մեկը չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես Գյումրիի թասիբը չեմ գցել, պայքարել եմ, 13 տարի Գյումրիի անունն եմ տվել Ազգային ժողովում»։
Այս խոսքերի հեղինակը՝ շարքային քաղաքացի չէ, հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է։ Նա արտահայտվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկի որդու՝ Սպոյի՝ իր հասցեին հնչեցրած սպառնալիքների առթիվ։
Ուշադրություն դարձրեք՝ Բալասանյանի խոսքերում բացահայտ անվստահություն կա իրավապահների հանդեպ։ Ու սա այն բանից հետո, երբ հանրապետության ոստիկանապետը Գյումրիում արհամարհական էր արտահայտվել Վարդանիկի ու նրա որդու մասին։ Փաստորեն՝ Բալասանյանը Վովային մինչև վերջ չի հավատացել։
Կամ՝ գեներալը ճիշտ է, ու Գյումրիի քաղաքապետը ապրում է «պանյատիաներով»։ Այս դեպքում՝ ո՞րն է նրա ու Վարդանիկի տարբերությունը։
Իհարկե, անմեղ մի վարկած էլ կա. այս արտահայտությամբ՝ Բալասանյանը փորձել է ինքնահաստատման խնդիր լուծել Գյումրիում: