▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուլյատ» լինելուց առաջ հիշեք, որ Ասոյանի նման տղաներն այս պահին պաշտպանում են մեր երկիրը

Շքեղության սիրահարներին` հարիր չէ այս օրերին հաճույքից «տժժալ»

Երբ Հայոց պատմությունն ես կարդում, այսպիսի մի հուշագրավ փաստ ես քո համար բացահայտում`նույնիսկ ամենաանհաջող և ոչ հայրենասեր իշխանները երբ երկիրը պատերազմի սպառնալիքի տակ էր գտնվում, հրաժարվում էին ավելորդ շքեղությունից, աշխատում էին խնջույքներ չկազմակերպել, թանկարժեք իրեր չէին գնում:

Մի խոսքով`նրանք աշխատում էին իրենց ենթակայության տակ գտնվող մարդկանցից չտարբերվել: Սակայն արի ու տես հիմա բոլոր բարքերը փոխվել են: Կան մարդիկ ովքեր մեղմ ասած թքած ունեն թե ինչ ռիսկի են գնում մեր սահման պահող տղաները, թե ինչպես են նրանք իրենց կյանքը վտանգելով անձնուրաց պաշտպանում իրենց հայրենիքը,շատ անգամ իրենց կյանքի գնով...

Այո, թքած ունեն քանզի այլ կերպ չես կարող ասել, երբ տեսնում ես թե ինչպես է ոմն մի պաշտոնյա, չինովնիկ, կամ թեկուզ օլիգարխիկ համակարգից մեկը շարունակում ապրել նույն ռեժիմով: Այլ կերպ չես կարող ասել, երբ տեսնում ես, որ Ասոյանի նման հերոսի մահվան օրը Պռոշյան փողոցի ռեստորանների դիմաց պետական համարանիշներով մեքենաների շքերթ է... Հարցնում ես ինչ է պատահել, պատասխանում են ոմն Մ.Դ-ը պաշտոնյան որոշել է այսօր ժողովրդական լեզվով ասած «գուլյատ» լինել:

Հ.Գ «Գուլյատ» լինելուց առաջ հիշեք, որ Ասոյանի նման տղաները այդ պահին թշնամու կրակոցների տակ պաշտպանում են իրենց երկիրը և բարի եղեք գոնե էտիկայի կանոներից ելնելով մի քիչ զսպեք ձեզ...

Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին