▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուցե, չեմ հիշում, մշուշոտ եմ հիշում»․ կաթողիկոսի եղբոր և եղբորորդու դատական նիստին վկան հարցերին պատասխաններ չուներ

«Գուցե, չեմ հիշում, մշուշոտ եմ հիշում»․ կաթողիկոսի եղբոր  և եղբորորդու դատական նիստին վկան հարցերին պատասխաններ չուներ 

Այսօր ցուցմունք էր տալիս գործով վկա Հարություն Մկրտչյանը, որը գլխավորում էր «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը Վաղարշապատի ընտրություններում։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին 3 ամսից ավելի է՝ կալանավորված են, ենթադրաբար նրա նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու, նրան հայհոյելու համար։
 
Վկայի ցուցմունքից պարզ է դառնում, որ իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին Հարություն Մկրտչյանն իմացել է նախընտրական ցուցակի 5-րդ համար Գառնիկ Ղազարյանից։ Բայց ըստ Գառնիկ Ղազարյանի ցուցմունքի՝ ինքն է մոտեցել, նախընտրական գրքույկ է տվել, մարդիկ չեն ցանկացել վերցնել ու այդտեղից եզրակացրել է, որ իրենց թեկնածուին գյուղում չեն սիրում։ 

Պաշտպանները փորձեցին հասկանալ, թե արդյոք Հարություն Մկրտչյանը քննչական կոմիտեում ցուցմունք տվել է, Մկրտչյանը նշեց՝ չի հիշում։

Դատական նիստը և վկա Հարություն Մկրտչյանի հարցաքննությունը կշարունակվեն փետրվարի 17-ին, ժամը 15։00-ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին