▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարարները դուրս կմղվեն ԲՀԿ-ից. «Հայոց աշխարհ»

«Մեր ունեցած տեղեկություններով, ԲՀԿ գործարար պատգամավորների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել վերջին միտինգում հնչած ելույթների կապակցությամբ։ Եվ եթե հոկտեմբերի 24-ին կուսակցությունը հայտարարի ավելի ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում որդեգրելու մասին, գործարարները կսկսեն լքել ԲՀԿ-ն։

Ճիշտ է, ԲՀԿ ներքին խնդիրները մեզ բացարձակապես չեն վերաբերում, սակայն, ինչպես հայտնի է, մարդիկ առավելապես հետաքրքրվում են նրանով, ինչը իրենց չի վերաբերում։

Մենք, բնականաբար, հեռու ենք այն մտքից, թե ԲՀԿ-ից հեռանալ պատրաստվող գործարար պատգամավորները միջնադարյան ալքիմիկոսների պես մի բան են, որոնք իրենց հալոցներում վերաձուլում էին ատելության կապարը սիրո ոսկու։ Բայց եւ փորձենք նրանց էլ հասկանալ։

Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը (ինքը լինելով օլիգարխ) եւ այսպես կոչված «քաղաքական թեւը» դիտարկում են գործարարներին բացառապես իբրեւ փողի պարկեր։ Տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է. կան պանծալի մարդիկ, որ կատարում են մեծամեծ գործեր, տնօրինում երկրի ճակատագիրը, քաղաքականություն կերտում ե՛ւ պետության ներսում, ե՛ւ նրա սահմաններից դուրս։

Եվ կան փոքր մարդիկ, նույնիսկ ոչ թե մարդիկ, այլ մարդուկներ՝ սեփական խոշոր բիզնեսով, բայց մանր հետաքրքրություններով, նեղ մտահորիզոնով, անընդունակ հասկանալու եւ մտքով ընդգրկելու պանծալին։
Մանր մարդուկները պետք է ճշտակատար ձեւով փող վճարեն, բայց չընկնեն մեծերի ոտքի տակ։ Ո՞վ է ընդհանրապես բանի տեղ դնում նրանց։ Սողում են խոտերի մեջ հարուստ մրջյունները ու թող սողան իրենց համար։ Ավելի ճիշտ՝ թող վճարեն ու սողան։

Իսկ մենք կզբաղվենք մեծ քաղաքականությամբ ու խորհուրդներ կտանք։ Եվ ոչ միայն գործարարներին, այլեւ երկրին ընդհանրապես»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին