▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարարը հանդես գալով մուրացկանի տեսքով՝ օգնել է բոլոր բարի մարդկանց

The Daily Mail-ի փոխանցմամբ Ջոնսթոնի արվարձանի մոտակայքում գործարար Ջոննի Ռայթը, ով հանդես է եկել անօթևանի տեսքով՝ կրել է մուրացկանի շորեր, նստել է ճանապարհին և գլխարկը պարզած գումար մուրացել, մոտ 50 ծրար է բաժանել՝ ընդհանուր 1000 դոլար արժողությամբ: 

Այսինքն, ով կանգնել է «աղքատին» գումար տալու՝ ինքն է գումար ստացել։ Այսպիսով, գործարարն իր երախտագիտությունն է հայտնել բարի մարդկանց:

Նշենք, որ Ռայթն իրականում խոշոր ֆինանսական խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին