▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակոծությունները, կարմիր գլխարկով օլիգարխն ու համասեռամոլ պաշտոնյաների չհրապարակվող ցուցակը

Լեզվի ճարտարությամբ, ինչ խոսք, ադրբեջանցիները մեզ չեն հասնի: Բնական է, պատմություն չունեն, մշակույթ չունեն, լեզու չունեն, ընդամենը հարյուր տարվա խաժամուժ են, որ մխրճվել են Կովկասում, ունեն միայն շատ նավթ…
Այստեղ մենք հավասարը չունենք: Խոսքով ինչ ասես՝ արժենք: Նրանց ամենօրյա օրինաչափություն դարձած գնդակոծություններին մեր պատասխանը մեր ճկուն ու բարբարոս լեզուն է, որ կսարսափեն, որ կխեղճանան, որ լեղապատառ կճողոպրեն մինչև Քուր գետ, որ ժամանակին մեր բնական սահմանն է եղել…
Զարմանալի ժողովուրդ ենք…
Այդուհանդերձ, մեր տարածաշրջանում իսկապես հետաքրքիր տեղաշարժեր են նկատվում: Մեր հարևան Ալիևը պատրաստվում է պատերազմի, և այս ամենը տրամադրությունների շոշափման, ադրբեջանական հասարակության նախապատրաստման գործընթաց է…
Բոլորովին այլ իրավիճակ է Վրաստանում…Ընդամենը մի քանի օր անց այդ երկրում լինելու է բոլորովին այլ իշխանություն՝ իրենց հայրենիքը դնելով զարգացման լրիվ այլ ուղու վրա՝ պոստսովետական տարածքի համար խիստ ուսանելի ու նախանձելի…
Ի՞նչ ենք անում մենք. Մեզ մոտ համատարած լռություն է, մեզ մոտ ոչ մեկ ոչինչ չի անում, ամեն ինչ ու ամեն ոք կանգնած է, անշարժ, բացառությամբ՝ կարմիր գլխարկ հագած օլիգարխի, որ փակ շուկան փրկել է կռիսներից և մի քանի մարդուց, ովքեր արդեն 10 տարի սպառնում են հրապարակել համասեռամոլ պաշտոնյաների ցուցակները…
Կեցցե´ նոր Հայաստանը…

Նորայր Նորիկյան 

Ֆեյսբուք 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին