▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովի նկատմամբ:

Ամբողջ գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի ըմբիշին: Գոտեմարտի վերջում Մուրադ Բազարովը զայրույթից ձեռքով միտումնավոր հարված հասցրեց հայ ըմբիշի գլխին: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ ադրբեջանցու ոչ սպոտային պահվածքի համար երկու միավոր ավելացրեց Ղարիբյանի հաշվին:

Կիսաեզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը կլինի Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայջիսաուն

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին:

Կարդացեք նաև՝ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին