▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվել Գրիգորյանը պետք է հենց այս պահին հայտնվի սահմանին

Ցանկացած ռազմական ու քաղաքական իրադարձությունների ժամանակ անձնային գործոնները ևս կարող են կարևոր դերակատարություն ունենալ: Երբեմն անձերը կարող են լուրջ տեղաշարժեր արձանագրել, փոխել իրադարձությունների ընթացքը:
Սա հանրահայտ ճշմարտություն է, որին պիտի հետևեին մեր մի շարք ռազմական գործիչներ այս լարված իրավիճակում: Մասնավորաբար, խոսքս վերաբերում է գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին:

Մի կողմ թողնեմ իմ անձնական կարծիքը գեներալի մասին, որը դրական չէ: Այնուհանդերձ, գեներալն այն մարդն է, որի անունը պատերազմի ժամանակ սարսափ է սփռել ազերիների շրջանում,  դարձել մեր հաղթանակի խորհրդանիշներից մեկը:
Այս բարդ ու դրամատիկական օրերին բոլորս ենք սպասում ոչ թե գեներալի փոքր-ինչ մանկամիտ հայտարարություններին, այլ՝ գործնական քայլերին:

Այսինքն, գեներալի այցին Ղարաբաղ ու սահմանային դիրքեր: Սա կարող է լուրջ անհանգստություն առաջացնել ազերիների շրջանում և դիտվել որպես զգուշացում: Մյուս կողմից՝ գեներալի այցը կարող է մեծացնել մեր զինվորների և բնակչության մարտական ոգին, հուշել, որ պատերազմական հերոսները ոչ թե այսօր զբաղված են միայն իրենց անձնական բիզնեսով ու բդեշխական կայֆերով, այլ մտահոգված են երկրի ճակատագրով:

Ուստի, գեներալը պիտի չսպասի իր ավանդական ուխտագնացությանը, այլ հենց հիմա պիտի հայտնվի սահմանին:

Դա կարող է հոգեբանական մեծ հարված լինել ազերիների համար:

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին