▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Հայկազ Բաղմանյանն ու հայկական խեցգետինները

 

NRNAK.com-ը գրում է, որ  ՀՀ Զինված Ուժերիգլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ի թիվս այլ բիզնեսների /զորամասերի թեյարաններ, բիլիարդ/, զբաղվում է նաև խեցգետին արտահանելով:
Այժմ ցանկանում ենք ներկայացնել բաղմանյանական հիթ շքերթի հերթական բիզնես սկանդալը: Բայց, մինչ բուն թեմային անցնելը, հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Հայկազ Բաղմանյանին զորքերում ճանաչում են «Բաղմանով Հասան» մականվամբ: Ինչպես արդեն հասկացաք, մականունը ունի ադրբեջանական ծագում: Եվ իրոք, երբ վերլուծում ենք գեներալի կերպարն ու ծավալած գործունեությունը, գտնում ենք պատճառահետևանքային կապը:
Այսպիսով, չբավարարվելով բիլիարդի բիզնեսով, Հայկազ Բաղմանյանը փոխեց գործարարության ոլորտը` մխրճվելով խեցգետին ներմուծելու բիզնեսի մեջ: Հայաստանից արտանահվող խեցգետինների մենաշնորհը վերցնելով իր ձեռքը՝ ՀՀ գլխավոր շտաբի տեղակալը վերջնականապես ապացուցեց իր` հայկական բանակի համար «չարորակ ուռուցք» դարձած լինելու փաստը: Արտահանումը իրականցնումէ «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը:
Հիշեցնենք նաև, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում 2007 թվականի օգոստոսի 30-ին սպանված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի հետ սերտորեն կապված է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը,ով, ըստ զոհված զինվորի մոր՝ Գոհար Սարգսյանի կարծիքի, անմիջական կապ ունի իր որդու սպանության հետ: Մայրը պատմում է, որ տղայի մարմինը գտել են գեներալի շտաբից 15 մետր հեռավորության վրա (Հ. Բաղմանյանի շտաբը զորամասից գտնվում է 300-400 մետր հեռավորության վրա): Ըստ հավաստի տեղեկությունների, Տիգրանին սպանել են գեներալի թիկնապահները` հենց Բաղմանյանի ցուցումով:

NRNAK.com-ը գրում է, որ  ՀՀ Զինված Ուժերիգլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ի թիվս այլ բիզնեսների /զորամասերի թեյարաններ, բիլիարդ/, զբաղվում է նաև խեցգետին արտահանելով:

Կայքը ներկայացնում է բաղմանյանական հիթ շքերթի հերթական բիզնես սկանդալը: Բայց, մինչ բուն թեմային անցնելը,նշում են ևս մեկ անգամ, որ Հայկազ Բաղմանյանին զորքերում ճանաչում են «Բաղմանով Հասան» մականվամբ:

Ինչպես արդեն հասկացաք, մականունը ունի ադրբեջանական ծագում: Եվ իրոք, երբ վերլուծում ենք գեներալի կերպարն ու ծավալած գործունեությունը, գտնում ենք պատճառահետևանքային կապը:

Այսպիսով, չբավարարվելով բիլիարդի բիզնեսով, Հայկազ Բաղմանյանը փոխեց գործարարության ոլորտը` մխրճվելով խեցգետին ներմուծելու բիզնեսի մեջ: Հայաստանից արտանահվող խեցգետինների մենաշնորհը վերցնելով իր ձեռքը՝ ՀՀ գլխավոր շտաբի տեղակալը վերջնականապես ապացուցեց իր` հայկական բանակի համար «չարորակ ուռուցք» դարձած լինելու փաստը: Արտահանումը իրականցնում է «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը:

Հիշեցնենք նաև, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում 2007 թվականի օգոստոսի 30-ին սպանված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի հետ սերտորեն կապված է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը,ով, ըստ զոհված զինվորի մոր՝ Գոհար Սարգսյանի կարծիքի, անմիջական կապ ունի իր որդու սպանության հետ: Մայրը պատմում է, որ տղայի մարմինը գտել են գեներալի շտաբից 15 մետր հեռավորության վրա (Հ. Բաղմանյանի շտաբը զորամասից գտնվում է 300-400 մետր հեռավորության վրա): Ըստ հավաստի տեղեկությունների, Տիգրանին սպանել են գեներալի թիկնապահները` հենց Բաղմանյանի ցուցումով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին