Գարեգին Նժդեհը, իմ խորին համոզմամբ, հայ ժողովրդի պատմության առնվազն վերջին 10 դարերի ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչն է, և ես անչափ ուրախացա , երբ իմացա, որ վերջապես ձեռնամուխ են եղել նրա մասին ֆիլմի նկարահանմանը, քանի որ սա շատ կարևոր երևույթ է հայի ինքնասիրության, հայի ինքնուրույնության և միասնականության վերականգնման համար: Սա շատ կարևոր էր նաև այն առումով , որ Նժդեհի պայքարի միջոցով մենք կարող շատ պատկկերավոր հասկանալ, որ դաշնակցական ղեկավարությունն իրականում ամենևին էլ ազգայնական ու այնքան էլ հեղափոխական չի եղել , որ ռուսները ամենևին էլ մեր բարեկամները չեն եղել ու չեն, որ մենք պարտադիր պետք ա ունենանք ազգային գաղափարախոսություն և միավորվենք դրա շուրջ , ինչպես օրինակ հրեաները, ճապոնացիները և էլի շատ ազգեր: Մի խոսքով Նժդեհը իր կյանքով է ցույց տվել ու ապացուցել , թե որն է մեր հաջողության բանալին և շատ պատկերավոր ցույց է տալիս , որ մենք բարեկամ չունենք, այլ ունենք բացառապես պետական շահ, որով է պետք է առաջնորդվենք: Սակայն` այն ինչ տեսա Մոսկվա կինոթատրոնում խայտառակություն էր և մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Այլ կերպ բնորոշել չեմ կարող: Նժդեհի և ոչ մի մեսիջ կոռեկտ փոխանցված չէր, փոխարենը նժդեհի գաղափարախոսությությունը հենց այս ֆիմում հենց հայի շուրթերով ֆաշիզմ է անվանվում: Որպես հայ, պատմաբան և լրագրող հայտարարում եմ հետևյալը. այս ամենն ինձ համար վիրավորական էր: Ի վերջո 7 մլն դոլարով կարող էին շեդեվրալ ֆիլմ նկարահանել, փոխարենը՝ տպավորություն ստացա, որ այս ֆիմի համար ծախսվել է ընդամենը 1,5 մլն դոլար, այն էլ մեկ միլիոնը ռուս դերասանների վրա; Չեմ հավատում և չեմ հավատա: Այստեղ նույնիսկ 3 մլն չկար, ուր մնաց ՝ 7: Ինչևէ, այսօր Հայաստանում չկա մի ուժ , որ իրավունք վերապահի նժդեհական կոչվել և վարկաբեկել մեծն Գարեգին Նժդեհին: Ինչ վերաբերում է ֆիլմի ոչ բովանդակային մասին , ապա ես այս մասով այն կբնութագրեմ, որպես անորակ <<կլիպ>>: Ֆիլմը նկարահանված էր կլիպային մտածելակերպով բազմաթիվ խայտառակ ու պրիմիտիվ կիկսերով: Փորձել էին <<թխել>> Հոլիվուդից, բայց նույնիսկ Բոլիվուդի մակարդակ չէին ապահովել, իսկ պատերազմի տեսարաներն ուղղակի ծիծաղելի էին և ոչնչացնում էին Նժդեհի խարիզման , որն ինչ որ չափ հաջողվել էր ստանալ երիտասարդ Նժդեհի դերասանով: Մինչդեռ մեծահասակ Նժդեհին մարմնավորող Արտաշես Ալեքսանյանը չունի այն տեսակը Նժդեհ ծաղալու համար, ինչում՝ համոզվեցի: Ի վերջո արտաքին նմանությունները շատ քիչ են խարիզմատիկ մտավորականի, ռազմական, քաղաքական հանճարեղ գործչի կերպարը փոխանցելու համար: Շատ չեմ մանրանում, որովհետև , որ մանրանամ թերությունների առումով կարող եմ գիրք գրել:
P.S
Մի քանի թափթփուկ, օգտվելով առիթից, քննադատում են ոչ միայն ֆիլմը , այլև իրենց թույլ են տալիս ոչ պարկեշտ արտահայտություններ ու մտքեր Գարեգին Նժդեհի հասցեին: Դուք անգրագետ թափթփուկներ եք ու չունեք բարոյական իրավունք քննադատել, առավել ևս՝ վիրավորել Նժդեհին: Որքան ուզում եք քննադատեք ՀՀԿ-ն , որքան ցանկանում եք քննարկեք ֆիլմը, բայց չփորձեք վերոնշյալի հետ կապել Նժդեհի անունը:
Հեռուստամեկնաբան Արմեն Չիբուխչյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից