▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի օրական ծախսը 2,8 հազար դոլար է կազմում. «ՀԺ»

«ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը անցած տարվա ընթացքում նվազել է ավելի քան մեկ մլն դոլարով: Այս մասին է վկայում նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:

Ըստ այդ հայտարարագրի, 2013-ի վերջի դրությամբ Գագիկ Խաչատրյանի ֆինանսական միջոցները կազմել են 2 մլն 980 հազար դոլար եւ 279 մլն դրամ, իսկ 2014-ի վերջի դրությամբ՝ 1 մլն 970 հազար դոլար եւ 269 մլն դրամ: Այսպիսով, նրա ֆինանսական միջոցները պակասել են 1մլն 10 հազար դոլարով եւ 10 մլն դրամով: Ընդ որում՝ այդ ընթացքում Գագիկ Խաչատրյանը ոչ մի թանկարժեք գույք չի գնել:

Այսպիսով, ըստ հայտարարագրի Խաչատրյանն այդ փողն ուղղակի ծախսել է: Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելի քան մեկ մլն դոլար ծախսելու համար անհրաժեշտ է օրական ծախսել 1,4 մլն դրամ կամ 2,8 հազար դոլար:
Հայտարարագրի համաձայն, Խաչատրյանի աշխատավարձը տարվա ընթացքում կազմել է 8 մլն 202 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 15 հազար դրամով»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին