▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին երդվել է. «ՀԺ»

«Երեկ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջել թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին երդվել է, որ փակելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ այդ լուրերի՝ շատերը նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն:

 

Երեկ ԲՀԿ–ից դուրս եկավ հերթական պատգամավորը՝ Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին երեկ հայտնել է, որ առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը: «Նա ինձ տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում, և նրա վստահեցումից մեկ ժամ անց ես կայքերում կարդում եմ, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ԲՀԿ–ից դուրս գալու դիմում են գրել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երկու անդամներ Արմեն Սահակյանը և Գրիգորի Գրիգորյանը: Մեր տեղեկություններով, առաջիկայում էլի ավագանիներ կլքեն ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն լքողները դա անում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով, ով շարունակում է նաև կուսակցության կառույցներից հետ պահանջել գրասենյակային գույքը»,– գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին