▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը երջանիկ թոշակառուի կյանք է վարում.«Հրապարակ»

«Ծառուկյանն այս օրերին մի քանի անգամ այցելել է կառուցվող Օլիմպիական կենտրոն. իշխանությունների հետ հաշտությունից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երջանիկ թոշակառուի կյանք է վարում:

Նախանձել կարելի է, աշխարհն աշխարհով, գործընկերները՝ վատ դրության մեջ, չգիտեն՝ կմնան ԲՀԿ-ում, թե դուրս կգան, ով կղեկավարի կուսակցությունը, ինչ կլինի իրենց հետ, չգիտեն ինչպես պատասխանել ԲՀԿ-ի ապագայի մասին հարցերին, ինչ անել գործընկեր ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ, իսկ ինքն այս օրերին արդեն երկու անգամ այցելել է Դավիթաշենում կառուցվող նոր Օլիմպիական կենտրոն:
Վերջին այցելությունը եղել է երեկ: Ականատեսները պատմել են, որ Ծառուկյանը նորմալ տրամադրություն է ունեցել, եղել է շատ հանգիստ, ծանոթացել է ընթացող շինարարությանը, կատարված աշխատանքներին, շրջել է տարածքում եւ հեռացել:

Իսկապես ԲՀԿ առաջնորդը բավականին արագ ադապտացվեց նոր կյանքին, քաղաքական ելույթները, եռյակի առաջնորդի հետ հանդիպումները փոխարինեց սպորտով ու մարզիկներով»:


Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին