▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտզալի ՉԼ մասնակից թիմերը դեմ են եզրափակիչը Երևանում անցկացնելուն

Ֆուտզալի ՉԼ «4-ի եզրափակչի» մասնակիցներ «Բարսելոնան», «Սպորտինգը» և «Բենֆիկան» դժգոհություն են հայտնել եզրափակիչը Երևանում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշման վերաբերյալ, գրում է Sport.es-ն։ 

Պատճառը երկրպագուների համար Երևան հասնելու դժվարությունն է, Մարզահամերգային համալիրի համեստ տարողունակությունը, ինչպես նաև նշել են, թե չեն հասկանում՝ ինչու ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցներ ստացած երկիրը կարող է ընդունել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Հաղորդվում է, որ «Պալման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, դեռ ոչինչ չի հայտարարել։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին