Ապրիլի 4-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը։ Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը։ Տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1․ Արգենտինա 1858 2․ Ֆրանսիա 1840.59 3․ Բելգիա 1795.23 4․ Անգլիա 1794.9 5․ Բրազիլիա 1788.65 6․ Պորտուգալիա 1748.11 7․ Նիդերլանդներ 1742.29 8․ Իսպանիա 1727.5 9․ Իտալիա 1724.6 10. Խորվաթիա 1721.07 69. Հյուսիսային Մակեդոնիա 1354.19 95. Հայաստան 1229.18 133. Ֆարերյան կղզիներ 1103.43 136. Լատվիա 1095.91 |
ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 95-րդ տեղում է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet