▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորն է

Ֆասթ Բանկը օգոստոսի 5-19-ը «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորն է։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու «Շիրակ» քաղաքային մարզադաշտում, իսկ խաղերը` մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում՝ Դիլիջան, Կապան, Վանաձոր և այլն։ Խաղերի անցկացման այս ձևաչափը նպատակ ունի զարգացնելու սպորտը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մյուս մարզերում՝ բնակիչներին հնարավորություն տալով անվճար մասնակցելու համահայկական տոնին։ Համահայկական այս խաղերի գլխավոր ուղերձներից է նաև Սփյուռք-մարզեր կապերի ամրապնդումը, որպեսզի Հայաստանից դուրս ապրող հայերը ծանոթանան մարզերին, ճանաչեն այնտեղ ապրող մարդկանց։

Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, մարզիկներին, մարզասերներին հայրենիքում համախմբելու նպատակով, Օլիմպիական խաղերի սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ անցկացվող Համահայկական խաղերում այս տարի ընդգրկված է 17 մարզաձև, որոնց համար խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Ի դեպ, առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։ Այս տարի ակնկալվում է, որ խաղերի համար սփյուռքից Հայաստան կգա մոտ 10,000 մարդ։

Համահայկական խաղերն անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988թթ., ու հիմա անկասկած կարելի է ասել, որ այն հաջողել է և լիովին կատարում է ստանձնած առաքելությունը։

Տարբեր մարզաձևերի զարգացումը թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ մարզերում, սպորտի միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը կարևոր է նաև Fast Bank-ի համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին