Եվրախորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել՝ տեղի տալով հայկական լոբբիի ճնշումներին: Չորեքշաբթի «Trend» գործակալությանը տված իր բացառիկ հարցազրույցում այսպիսի միտում է տեսել Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին նախարար Էգեմեն Բաղեշը: Ըստ նրա՝ Եվրախորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր քարտեզի վրա անգամ չեն կարող ցույց տալ Ադրբեջանը:
«Ես կարծում եմ, որ այդ բանաձևը ոչ մի ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա»,- նշել է Էգեմեն Բաղեշը:
Նախկին նախարարի խոսքով՝ վերջին ժամանակներս ակնհայտորեն երևում է հայկական պատվիրակության ակտիվությունը խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի խորհրդում և ամեն կերպ ձգտում է վնասել Ադրբեջանի հեղինակությանը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է գործենք ավելի ռազմավարական և այդ առումով անհրաժեշտ քայլեր ընդունենք»,-ավելացրել է նա:
Ըստ նախկին նախարարի՝ ադրբեջանական պաշտոնյաները ի շահ Ադրբեջանի պատրաստ են համագործակցել բոլոր միջազգային կազմակերպությունների հետ:
Պատրաստեց`
Յուրի Գյուլբեկյանը
Դանիա