Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։
Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար»: