▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ երրորդ փուլ

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:

Որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը հանդիպում էր Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իպսին»:

 

 

 

 

 

 

 

 

Առաջին խաղը կայացել էր Երևանում, որտեղ Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2-0 հաշվով:

Ջիբրալթարում տեղի ունեցած պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Արարատ-Արմենիան» երրորդ փուլում կմրցի  Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սաբուրտալո» (Վրաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգում պարտվողի հետ: Այս թիմերի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել է «Դինամո Զագրեբը»։

 

Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին