Թարմացված. Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նա նշել է, որ սպասում են հայկական կողմի արձագանքին: |
Թարմացված. «Դժվար է սպասել ԼՂ հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրների լուծմանը մեկ հանդիպման ընթացքում»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Կարծում եմ՝ Եվլախում այսօրվա բանակցություններն առաջինն են բազմաթիվ հանդիպումներից»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշել է նա:
Թելեգրամյան ալիքներն էլ հաղորդում են, որ հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա:
Թարմացված. Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղպահների ուղեկցությամբ վերադառնում է Ստեփանակերտ, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները |
Թարմացված. Եվլախում Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի նախատեսվում. հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում, այս մասին գրում է РИА Новости-ն: |
Եվլախում ավարտվել է Արցախի պատվիրակության ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել է խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, Արցախից՝ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում. հանդիպումն ընթացել է դռնփակ: Հիշեցնենք, որ Եվլախում հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը կրակում էր Ստեփանակերտի վրա: Թարմացված. Եվլախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների՝ ընթացող բանակցություններից բազմաթիվ կադրեր ու կարճ տեսանյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես հյուրընկալող կողմը հավաքում ռուս խաղաղապահների հեռախոսները։ «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են բանակցությունների ընթացքում մեքենաներից ու մարդկանցից ազատում շենքի հարակից հրապարակը։ |