▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթերի պահվածքով` Հայրենիքում. Glendale Life-ի մասնակիցները Երևանում են

Արդեն տևական ժամանակ Հ2-ով ցուցադրվող «Glendale Life»  ռեալիթի շոուն հայկական հեռուստաեթերում ցուցադրվող ամենաքննադատված նախագծերից մեկն է: Ավելին` ըստ համացանցային օգտատերի`  տվյալ շոուն խայտառակություն է, որը պետք է արգելել, քանի որ դրա`  ամերիկաբնակ  հայ մասնակիցները  ոչ միայն  արհամարհում են հայկական վարքն ու բարքը, այլև այլանդակություն են քարոզում: Այս առիթով «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն ահազանգել է այն մասին, որ  «Glendale Life»-ը նպաստում է երեխաների արժեհամակարգի խեղմանը և մեծահասակների դեգրադացմանը.

«Մեր կողմից նշված հաղորդումը հեռարձակվում է ժամը  22:00-ին: Բացի այդ,  օրվա ընթացքում անընդունելի անոնսներ են ցուցադրում: Սա վտանգավոր է  ոչ միայն երեխաների ու երիտասարդների արժեհամակարգի խեղման համար, այլև մեծահասակների դեգրադացման համար նույնպես: Հեռուստաընկերություններով  եթեր տրվող  հաղորդումները պիտի կրթող, դաստիարակող, համամարդկային և ազգային  բարձրագույն արժեհամակարգ ձևավորելու նշանակություն ունենան, ոչ թե բարոյալքեն հասարակությունը:Մենք կարծում ենք, որ նման հաղորդումները ոչ միայն պիտի արգելվեն, այլև դրանք եթեր հեռարձակողներին պիտի ենթարկել հասարակական և քրեական պատասխանատվության»,-նշվում էր հայտարարությունում:

Asekose.am-ի ունեցած տեղեկություններով` «Glendale Life»-ի մի քանի մասնակիցներ այժմ Հայաստանում են և այստեղ նկարահանում են իրենց  աղմկահարույց ռեալիթի շոուի որոշ հատվածներ: Հատկանշականն այն է, որ մասնակիցները, ըստ ականատեսների, հայրենիքում, նաև կադրից դուրս, իրենց պահում են նույնքան անկաշկանդ ու երբեմն` գռեհիկ ու սանձարձակ, որքան` կադրում:

Մի խոսքով` շոուն շարունակվում է... միայն այն տարբերությամբ, որ այս անգամ Glendale Life-ն արդեն հայրենիքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին