Շուշիում հիմա ադրբեջանական ու թուրքական դրոշներն են ծածանվում, եթե ՌԴ նախագահի առաջարկը ընդունվեր, Շուշիում հայկական դրոշն էր ծածանվելու, շուշեցիներն էլ՝ որպես ազգային փոքրամասնություն, կբնակվեին ԼՂ-ում և ավելի լավ կարգավիճակում կլինեին, քան հիմա են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարություններին: Պատգամավորի խոսքով, Փաշինյանն իր ելույթի ժամանակ խեղաթյուրել է փաստերը՝ փորձ անելով իր վրայից պատասխանատվությունը գցել ուրիշների վրա՝ մեղադրելով նաև երեք նախագահներին: |
«Եթե ՌԴ նախագահի առաջարկը ընդունվեր, Շուշիում հայկական դրոշն էր ծածանվելու»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet