▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե քեզ անկեղծորեն սիրող 10 արժանավոր զավակ ունենայիր ղեկավարներիդ մեջ...Վարդան Պետրոսյան

Եթե քեզ անկեղծորեն սիրող 10 արժանավոր զավակ ունենայիր ղեկավարներիդ մեջ, որոնցից հազարներով ունես ժողովրդի համեստ, խոնարհ զավակներիդ մեջ, ապա այսօր քեզ ուրիշ բախտ վիճակված կլիներ, բայց քանի դեռ դերակատարներդ նույնն են, դու փրկություն չունես:

Ուրեմն՝ ոտքի՛ կանգնիր, հա՛յ ժողովուրդ և զգաստացի՛ր: Հիշի՛ր, որ մենք այսօր հնձում ենք այն, ինչ մեր նախորդները ցանեցին մեզ համար, ուրեմն վաղը մեր զավակները հնձելու են այն, ինչ մենք ենք այսօր ցանում նրանց համար, ուրեմն, առավել ևս, դու հուսահատվելու իրավունք չունես: 
Գլուխդ մի՛ կախիր:
Գլուխդ մի՛ կախիր:
Գլուխդ բա՛րձր, հայ ժողովուրդ:

Ոտքի՛ կանգնիր, հայ ժողովուրդ:
Ոտքի՛ կանգնիր, հայ ժողովուրդ:
ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐ, ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

(C) ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին