▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինչ-որ մեկը «երկաթգծի» դեմ վատ բան անի...«Հրապարակ»

«Ռուսական կողմնորոշման մեր քաղաքական գործիչներն աշխատում են լավ հարաբերություններ պահպանել Հայաստանում ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ոմանք նույնիսկ հաճոյանում են նրանց, հավերժական եղբայրության խոստումներ տալով: Այդ գործում հատկապես հմուտ է ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Հարավ-կովկասյան երկաթուղու» ղեկավար Վիկտոր Ռեբեցին: Ամանորից առաջ այս հիմնարկությունը Զեյթունի հանրակացարանների մոտ գտնվող ռեստորանային համալիրում 600 հոգանոց խնջույք է կազմակերպել, որին, որպես ռուս ժողովրդի բարեկամ, հրավիրված է եղել նաև «Ազգային միաբանության» նախագահը:

 

Նա մի շռնդալից կենաց է արտաբերել, ապա հայտարարել, որ եթե ինչ-որ մեկը «երկաթգծի» դեմ վատ բան անի, խնդիր կունենա իր հետ: Ի դեպ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սույն հավաքն իր ներկայությամբ չի պատվել, իր փոխարեն ուղարկելով տեղակալներից մեկին: Վերջինս էլ բավականին չոր շնորհավորանք է արտասանել, առանց անդրադառնալու երկաթուղու «լավ» աշխատանքին, ինչից ներկաները եզրակացրել են, որ նախարարությունում դրանից այնքան էլ գոհ չեն»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին