Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հայ ազգը խելքի չգա, անգամ այսօրվա իրավիճակը աչքներիդ դեռ ձնծաղիկ ա երևալու»: |
Թարմացված․ «Էրդողանն ասում է` մենք դեռ պայմանավորվածություններ ունենք Նիկոլի հետ Սյունիքի վերաբերյալ, անկլավների մասին: Եթե կա պայամնավորվածություն, նշանակում է` ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս: Ստացվում է` Հայաստանի ամենակոռումպացված լրագրողը դրոշ բարձրացրեց կոռուպցիայի դեմ ու դարձավ վարչապե՞տ»,- այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի բեմից հայտարարեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Հայ ժողովուրդը հասկացել է՝ կործանվում է Արցախը, և նույնը լինելու է Հայաստանում, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ «Ադրբեջանցիներն ասելու են՝ «անկլավները» մերն են, Սյունիքը փորձելու են վերցնել։ Ու ես կոչ կանեի Սյունիքի ժողովրդին՝ զինվեք։ Զինվեք, կազմեք ջոկատներ, միայն բանակի վրա հույսը չդնեք։ Մեր բանակն ուժեղ է, բայց մի մարդու ձեռքում է գտնվում, որը ոնց ուզում՝ օգտագործում է։ Զինվեք, պաշտպանեք ձեր երկիրը։ Մենք էլ փորձենք այստեղ իշխանություն փոխելով՝ պաշտպանել երկիրը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ |
Թարմացված․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հայտարարել է, որ Ղարաբաղում «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» բոլոր առաջադրանքները կատարվել են 24 ժամվա ընթացքում։ «Հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի և հաջող ավարտի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը… Ադրբեջանական զինուժը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացրեց Ղարաբաղում հայկական զորախմբի զգալի մասը»,- իր ուղերձում ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։ |
Թարմացված․ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց․ ՀՀ նախագահի ինստիտուտը և ՀՀ Ազգային ժողովը։ Այն գումարները, որ ուղղվում են այդ հասատատությունների «գործունեությանը», պետք է հետ գանձել և ուղղել արցախահայությանը։ ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, պատգամավորներին թվում է, թե իրենք այնքան կարևոր մարդիկ են, որ պետք է պետության հաշվին ապրեն, բայց պետության դժբախտության ժամանակ՝ ծլկեն ասպարեզից»։ Թարմացված․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետն ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից, իսկ առանց պետականության սիմվոլների, նպատակների ազգերը պետականություն չեն ունենում, այլ ունենում են, պայմանական ասած, «գինու փառատոններ»: |
«Եթե հայ ազգը խելքի չգա, անգամ այսօրվա իրավիճակն աչքներիդ դեռ ձնծաղիկ ա երևալու»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet