▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե հաղթենք Ուելսին,Խորվաթիայի դեմ հանդիպումը մեծ եզրափակիչ կլինի մեզ համար` կյանքի խաղ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Ուելսի և Խորվաթիայի դեմ երկու հանդիպումները կարևորագույն եզրափակիչ է համարում:

«Բոլորս էլ գիտենք, որ մեծ շանս ունենք դուրս գալու խմբից: Եվ գիտենք նաև, թե ինչ մրցակիցներ են առաջիկա խաղի մրցակիցները: Լրջորեն ենք պատրաստվում առաջիկա հանդիպմանը: Բոլորս էլ գիտենք այդ խաղի նշանակությունը: Եթե հաղթենք Ուելսին, ապա Խորվաթիայի դեմ հանդիպումը մեծ եզրափակիչ կլինի մեզ համար, այդպես ասած` կյանքի խաղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հարոյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ուելսի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Իսկ նոյեմբերի 21-ին` վերջին տուրում, Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Խորվաթիայի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին