▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե համընդհանուր զորահավաք հայտարարվի, փողոցներում էլ ջահել չես տեսնի

 

Իսրայելն այնքան է կատարելագործել իր պաշտպանական համակարգը, որ երեկ հայտարարված զորահավաքում հավաքվել է 70 հզ զինապարտ, և սպասում են հրամանի: Իսրայելը մշտապես գտվում է ռազմական դրության մեջ, բայց աշխարհի զարգացած պետություններից է, կա ներգաղթ դեպի այդ երկիր, նույնիսկ Հայաստանից են արտագաղթում Իսրայել: Հիմա մի պահ պատկերացրեք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենա հեռուսացույցով ու հայտարարի համընդհանուր զորահավաք... Հաջորդող երկու ժամերի ընթացքում Վրաստանի սահմանը կանցնեն հարուրավոր երիտասարդներ, հարուստներն իրենց երեխաների կթռցնեն Հայաստանից ամեն հնարավոր ճանապարհներով, փողոցներում էլ ջահել չես տեսնի և այսպես շարունակ: Ես կասկածի տակ չեմ դնում հայ երիտասարդի հայրենասիրությունը, ուղղակի հայ երիտասարդը գիտի, որ պատերազմի դեպքում էլ վերևների երեխեքը սահման չեն գնա, հայ երիտասարդը նեղված է սոցիալական անարդարությունից և դրա համար էլ չի հավատում ոչ մեկին: Իսկ ահա Իսրայելում նախարարի ու բանվորի երեխաները հավասար են բանակում, կարծում եմ՝ հիմա հասկացաք, թե ինչու է Իսրայելը մինչև այսօր գոյատևում կեսմիլիարդանոց արաբական երկրներով շրջապատված, իսկ մենք մեր դարակազմիկ հաղթանակի հազիվ ենք կարողանքում պահել, պահել զոհերի գնով: 
Հ.Գ Միայն չասեք,որ Իսրայելի հետ համեմատվելը սխալ է, բացի այն, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք իրար հետ, այլ նաև յուրաքանչյուր պետություն կարող է «Իսրայել դառնալ». միայն ցանկություն է պետք:

Իսրայելն այնքան է կատարելագործել իր պաշտպանական համակարգը, որ երեկ հայտարարված զորահավաքում հավաքվել է 70 հզ զինապարտ, և սպասում են հրամանի: Իսրայելը մշտապես գտվում է ռազմական դրության մեջ, բայց աշխարհի զարգացած պետություններից է, կա ներգաղթ դեպի այդ երկիր, նույնիսկ Հայաստանից են արտագաղթում Իսրայել: Հիմա մի պահ պատկերացրեք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենա հեռուսացույցով ու հայտարարի համընդհանուր զորահավաք... Հաջորդող երկու ժամերի ընթացքում Վրաստանի սահմանը կանցնեն հարուրավոր երիտասարդներ, հարուստներն իրենց երեխաների կթռցնեն Հայաստանից ամեն հնարավոր ճանապարհներով, փողոցներում էլ ջահել չես տեսնի և այսպես շարունակ:

Ես կասկածի տակ չեմ դնում հայ երիտասարդի հայրենասիրությունը, ուղղակի հայ երիտասարդը գիտի, որ պատերազմի դեպքում էլ վերևների երեխեքը սահման չեն գնա, հայ երիտասարդը նեղված է սոցիալական անարդարությունից և դրա համար էլ չի հավատում ոչ մեկին: Իսկ ահա Իսրայելում նախարարի ու բանվորի երեխաները հավասար են բանակում, կարծում եմ՝ հիմա հասկացաք, թե ինչու է Իսրայելը մինչև այսօր գոյատևում կեսմիլիարդանոց արաբական երկրներով շրջապատված, իսկ մենք մեր դարակազմիկ հաղթանակի հազիվ ենք կարողանքում պահել, պահել զոհերի գնով:

 Հ.Գ Միայն չասեք, որ Իսրայելի հետ համեմատվելը սխալ է, բացի այն, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք իրար հետ, այլ նաև յուրաքանչյուր պետություն կարող է «Իսրայել դառնալ». միայն ցանկություն է պետք:

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին