▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ալիևի նամակի պես վերապահումներով նամակ է անհրաժեշտ Ղրիմի մասին, Ավակովի միջոցով կարող ենք կազմակերպել

Եթե Հայաստանը չի կարող անդամակցել որեւէ քաղաքական դաշինքի Արցախի հետ միասին, ապա Ռուսաստանը նույն տրամաբանությամբ չի կարող որեւէ տեղ անդամակցել Ղրիմի հետ միասին: Ճիշտ է, Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Ղրիմը որպես սեփական տարածք, իսկ Երեւանը չի ճանաչում Արցախը Հայաստանի մաս (նաեւ Կրեմլի ճնշման տակ), սակայն Աստանայում Նազարբաեւը, Լուկաշենկոն ու Պուտինը պարզորոշ ակնարկում էին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանները: Ես չեմ լսել, որ ՄԱԿ-ը ճանաչել է Ղրիմի միացումը Ռուսաստանին: Իսկ դո՞ւք: Եթե Ալիեւի նամակի պես վերապահումներով նամակ է անհրաժեշտ Ղրիմի մասին, մենք Արսեն Ավակովի միջոցով կարող ենք կազմակերպել նման մի բան, միայն թե մեզ հանգիստ թողնեն...

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին