Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էր: Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի պատճառներն էին աշխարհաքաղաքական իրադրությունը, քովիդը և նոր միայն Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական վիճակը: «2018 թվականից հետո Ադրբեջանը տեսավ, որ բարեփոխումներ են սկսվում Հայաստանի Հանրապետությունում, վարչապետը շատ հստակ մեջբերեց՝ զինվորականների աշխատավարձերի կտրուկ բարձրացում, զենքի ձեռք բերում, 2 տարում 345 միլիարդի փոխարեն 605 միլիարդ դոլարի ծախսում բանակի վրա... Սրանք թրիգեր էին: Ադրբեջանը հասկացավ, որ եթե ժամանակը մինչև 2018 թվականն աշխատում էր իրենց օգտին, ապա մի քանի տարի հետո իրենք այդ բացարձակ առավելությունը կարող է չունենան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը տեսավ 2018-ից հետո ՀՀ բանակում տեղի ունեցող բարեփոխումները, դրա համար հարձակվեց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet